«Գազպրոմբանկ»-ը դադարեցնում է դոլարով անդրսահմանային փոխանցումները
25.01.2023 | 09:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ akket.com

«Խնդրում ենք հունվարի 27-ից ներառյալ չօգտագործել «Գազպրոմբանկ»-ն ԱՄՆ դոլարով փոխանցումների համար։ Դա ոչ մի կերպ չի ազդի «Գազպրոմբանկ»-ի աշխատանքի վրա, կշարունակվեն մեր հաճախորդների՝ դոլարով հաշիվների եւ ավանդների սպասարկումը, ինչպես նաեւ այլ արժույթներով անդրսահմանային փոխանցումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բանկը նաեւ հավաստիացրել է, որ հաճախորդների նկատմամբ բոլոր պարտավորություններն ամբողջությամբ կատարվում են բոլոր արժույթներով, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք մշտական հասանելիություն ունեն իրենց միջոցներին եւ ծառայություններին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: