Bloomberg-ը $5 մլն տուգանք կվճարի արժեթղթերի գնագոյացումը խեղաթյուրելու համար

24.01.2023 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #SEC #տուգանք
ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը (SEC) մեղադրել է Bloomberg Finance LP (Bloomberg) միջազգային մատակարարին ֆիքսված եկամտով որոշ արժեթղթերի արժեքը խեղաթյուրելու համար:

Ինչպես հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով հանձնաժողովի հաղորդագրությունը, SEC-ը Bloomberg-ին պարտավորեցրել է $5 միլիոն տուգանք վճարել։

«Bloomberg-ը կարեւոր դեր է ստանձնել՝ ֆիքսված եկամտով շուկայի մասնակիցներին տրամադրելով գնագոյացման ծառայություն, ու Bloomberg-ն, ինչպես եւ այլ գնագոյացման ծառայություններ, պարտավոր է իր հաճախորդներին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել իրենց գնագոյացման գործընթացների մասին»,- նշել է Կատարողական վարույթի վարչության ֆինանսական գործիքների բաժնի պետ Օսման Նավազը։

Bloomberg-ը համաձայնել է վճարել հանձնաժողովի սահմանած տուգանքը եւ կանխել հետագա խախտումները:
Դիտում՝ 6515
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW