Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը մասնակցել է Աբու Դաբիի կայուն ֆինանսավորման 5-րդ ֆորումի «Ճանապարհ դեպի COP28, ԱՄԷ» շրջանակում պանելային քննարկմանը։ ԱՆԻՖ-ից հայտնել են, որ Դավիթ Փափազյանը մասնակցել է «Կոնկրետ գործարքների եւ պրոդուկտների առաջարկը» խորագրով պանելային քննարկմանը, որը դիտարկում էր, թե ինչպես արմատական եւ մանրակրկիտ գործառնությունները կարող են ազդել ֆինանսական հատվածի վրա՝ կայուն զարգացման խնդիրների ներառման տեսանկյունից:Դավիթ Փափազյանը խոսել է ԱՆԻՖ-ի՝ որպես ազգային սուվերեն ֆոնդի դերի մասին հայաստանյան ֆինանսական շուկայում կայունության օրակարգի ձեւավորմանն աջակցելու գործում։ Մասնավորապես, խոսվել է նաեւ ԱՆԻՖ-ի եւ Մասդարի համատեղ արեւային «Այգ-1» ծրագրի մասին՝ որպես Հայաստանի համար դեպի կայուն էներգիայի անցում ուղենիշային ծրագրի մասին։Ֆորումը բաղկացած էր նիստերից եւ պանելային քննարկումներից՝ կենտրոնանալով այս տարվա #COP28-ի վրա, որը կհյուրընկալվի ԱՄԷ-ում, եւ անդրադառնում էր ֆինանսական վերջին միտումներին, կանոնակարգերին եւ այլ խնդիրներին:Ֆորումը անցկացվել է Abu Dhabi Global Markets-ում եւ հյուրընկալվել է Մասդարի կողմից՝ «Աբու Դաբիի կայունության շաբաթ» կոնֆերանսի շրջանակում՝ հունվարի 15-19:«Աբու Դաբիի կայուն զարգացման շաբաթը» կայունության գլոբալ ամենամյա ֆորում է, որը ներգրավում է շուրջ երեսուն հազար մասնակցի ավելի քան 100 երկրից, ներառյալ երկրների ղեկավարների, համաշխարհային բիզնես առաջնորդների եւ կայուն զարգացման եւ բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական (ԲՍԿ) ոլորտի փորձագետների:ԱՆԻՖ-ը հանձնառու է աջակցել հայաստանյան գործարար միջավայրում կայունության օրակարգի ձեւավորմանը՝ ապահովելով հայաստանյան բիզնեսների մրցունակությունը, ինչպես նաեւ ԲՍԿ պատշաճ չափանիշների ներդրումը։ Տեսանյութում ներկայացված են հատվածներ Դավիթ Փափազյանի խոսքից: Tweet Դիտում՝ 15184