Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են շրջափակման պայմաններում բնակչության կենսական կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր:Ինչպես հայտնում են պետնախարարի աշխատակազմից, նշվել է, որ այսօրվանից Ստեփանակերտի 200 եւ շրջանների 400 խանութներում սկսվել է հինգ ապրանքատեսակի կտրոններով վաճառքը: Անհրաժեշտ պարենային ապրանքները պետական պահուստից մատակարարվել են խանութներին: Պետնախարարն անհրաժեշտ է համարել առեւտրի կետերին պարենային ապրանքների առավելագույնս համաչափ բաշխումը: Ի պատասխան տեղեկացվել է, որ մինչեւ շրջափակումը մատակարարների կողմից հանրապետությունում սպասարկվում էր 400 խանութ, մնացած խանութները վերավաճառք էին իրականացնում, մինչդեռ այժմ համաչափ բաշխում եւ գների միասնականություն ապահովելու նպատակով մատակարարների կողմից սպասարկվող խանութների թիվն ավելացվել է՝ հասնելով 600-ի:Նիստի ընթացքում ներկայացվել է, որ հովհարային անջատումներով եւ գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված՝ համակարգում ավելացել է վթարների թիվը, ինչի հետեւանքով ժամանակ առ ժամանակ նաեւ էներգամատակարարման գրաֆիկների խախտումներ են տեղի ունենում: Tweet Դիտում՝ 2842