Նույնիսկ աշխարհաքաղաքական եւ տնտեսական ցնցումների բացակայության դեպքում դոլարի դերը՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ, ապագայում, հավանաբար, կթուլանա:Այս մասին ասված է շվեյցարական Credit Suisse բանկի «Համաշխարհային մոնետար համակարգի ապագան» զեկույցում, որին ծանոթացել է RBC-ն։ Լողացող փոխարժեքների տարածումը, պատժամիջոցների ռիսկերը նվազեցնելու կենտրոնական բանկերի ցանկությունը, ինչպես նաեւ կենտրոնական բանկերի միջեւ արժութային սվոփ գծերի առկայությունը կնպաստեն դոլարի դիրքերի անկմանը։Արդյունքում համաշխարհային ֆինանսական համակարգը կդառնա ավելի բազմաբեւեռ, սակայն դոլարը չի կորցնի իր գերիշխող նշանակությունը։ Արդյունավետ գործող միասնական համաշխարհային արժույթի ստեղծումը կամ գոյություն ունեցող արժույթներից նոր համաշխարհային հեգեմոնի ի հայտ գալը Credit Suisse-ի տնտեսագետները քիչ հավանական են համարում: 19.01.2023 | 16:10 Եվրոյի մասնաբաժինը միջազգային հաշվարկներում նվազել է, դոլարինն՝ աճել Հեղինակները նշում են, որ դոլարակենտրոն մոնետար համակարգն արդեն երկար ժամանակ ենթարկվում է ֆինանսական իշխանությունների նկատելի քննադատության՝ ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների կողմից: Օրինակ, դեռեւս 2009 թվականին Չինաստանի Ժողովրդական բանկի կառավարիչ տնօրեն Չժոու Սյաոչուանը կոչ էր արել հիմնարար բարեփոխումներ իրականացնել, մասնավորապես՝ ստեղծել վերսուվերեն միջազգային պահուստային արժույթ՝ կայուն արժեքով եւ թողարկման հստակ կանոններով: «Բրետտոն Վուդսի համակարգի փլուզումից հետո ֆինանսական ճգնաժամերի հաճախականությունն ու ինտենսիվության աճը վկայում են, որ գոյություն ունեցող տնտեսաձեւի ծախսերը կարող են գերազանցել օգուտները»,- ասել էր նա:Մեկ տասնամյակ անց Կանադայի բանկի եւ Անգլիայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ափսոսանք էր հայտնել, որ համաշխարհային առեւտրում գերիշխող արժույթով [դոլարով] գնագոյացման աճող մասնաբաժինը «նվազեցնում է ճկուն արժութային փոխարժեքների հատկությունը կլանել շոկերը» եւ առաջարկել էր դիտարկել անցումը դեպի նոր «սինթետիկ հեգեմոն արժույթի», որը կթողարկվի կենտրոնական բանկերի թվային արժույթների ենթակառուցվածքի օգտագործմամբ։ 18.01.2023 | 10:04 Bank of America․ CBDC-ները կարող են հեղափոխել գլոբալ ֆինանսական համակարգը Ըստ Credit Suisse-ի՝ ներկայիս իրավիճակը շատ առումներով հիշեցնում է 1970-ականները, երբ դոլարի նկատմամբ վստահությունը սասանվեց՝ գնաճի ավելացման եւ ԱՄՆ-ի կողմից ոսկու ստանդարտից հրաժարվելու պատճառով այդ արժույթի կտրուկ թուլացման ֆոնին: Անցած տարի ԱՄՆ-ում գները նկատելիորեն արագացան, իսկ տնտեսական աճը դանդաղեց։ Ինչպես մեկնաբանում է Credit Suisse-ը, դա նշանակում է, որ ԱՄՆ տնտեսությունը ստագֆլյացիա է ապրում, թեեւ շատ ավելի մեղմ, քան 50 տարի առաջ: Բացի այդ, վատթարացել է աշխարհաքաղաքական մթնոլորտը, որը միշտ էական ազդեցություն է ունեցել ֆինանսական համակարգի վրա։ 2016 թվականից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգալի մաքսատուրքեր սահմանեց չինական ապրանքների վրա, ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերություններում լարված շրջան սկսեց, իսկ անցած տարի Ուկրաինայում հակամարտությունը սրեց դիմակայությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ:«Նման համակցությունը մեծացնում է համաշխարհային ֆինանսական համակարգի պոտենցիալ շրջադարձի հավանականությունը դոլարից»,- ասված է հետազոտության մեջ: Tweet Դիտում՝ 7167