Եվրոյի մասնաբաժինը միջազգային հաշվարկներում 2022 թվականի դեկտեմբերին կազմել է 36,34%: Ավելի վաղ՝ 2021 թվականի վերջին, այն կազմում էր 36,65%, իսկ 2020 թվականի դեկտեմբերին՝ 36,7%։Միաժամանակ, եվրոն շարունակում է մնալ երկրորդ ամենապահանջված միջազգային արժույթն ԱՄՆ դոլարից հետո, հետեւում է SWIFT միջազգային համակարգի տվյալներից, որոնք ներկայացրել է ՏԱՍՍ գործակալությունը։ԱՄՆ դոլարի մասնաբաժինը միջազգային հաշվարկներում 2021 թվականի դեկտեմբերից մինչեւ 2022 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում աճել է 40,51%-ից մինչեւ 41,89%։Առաջատարների եռյակը եզրափակում է բրիտանական ֆունտը, որի մասնաբաժինը 5,89%-ից հասել է 6,08%-ի։Չորրորդ տեղը վարկանիշում զբաղեցնում է ճապոնական իենը, որի մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում 2,58%-ից հասել է 2,88%-ի, ինչը վերջինիս հնարավորություն է տվել բարձրանալ վարկանիշի հինգերորդ տեղից։Հինգերորդ տեղում չինական յուանն է։ SWIFT-ի տվյալների համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերին յուանի մասնաբաժինը միջազգային հաշվարկներում կազմել է 2,15%։ Tweet Դիտում՝ 5286