ԱՄՆ-ն կաջակցի ՀՀ-ի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը

20.01.2023 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Չիպ Լեյթինեն
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Չիպ Լեյթինենի գլխավորած պատվիրակությանը:

Տիգրան Խաչատրյանն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը եւ զարգացմանը:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա ներկայացրել է կառավարության ծրագրի առաջնայնությունները եւ բարձր գնահատել նախանշված բարեփոխումների իրականացման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը:

Չիպ Լեյթինենը վերահաստատել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

«Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի կառավարությանն իրականացրած ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների, ինչպես նաեւ հակակոռուպցիոն օրակարգի վարման հարցերում»,- նշել է հավատարմատարը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների եւ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:
Դիտում՝ 2601

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW