Եվրամիությունում բանկիրների եւ ներդրումային մասնագետների թիվը, ովքեր տարեկան վաստակում են ավելի քան €1 միլիոն, 2021 թվականին աճել է 41,5%-ով եւ կազմել 1957 մարդ (2020 թվականին՝ 1383 մարդ)։Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս տվյալները ներկայացված են Եվրոպական բանկային վարչության (European Banking Authority, EBA) զեկույցում։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2010 թվականից ի վեր, երբ կազմակերպությունը սկսեց վիճակագրություն վարել, նշում է Financial Times-ը։«Բարձր վարձատրվող աշխատակիցների թվի աճը պայմանավորված է հաստատությունների գործունեության լավ ցուցանիշներով, մասնավորապես, ներդրումային բանկային գործունեության եւ առեւտրի ու վաճառքների ոլորտներում, ինչպես նաեւ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայից ԵՄ աշխատակիցների հետագա տեղափոխմամբ եւ աշխատավարձի ընդհանուր մակարդակի բարձրացմամբ»,- ասված է EBA-ի զեկույցում։Միլիոնատեր բանկիրների թվի աճի մեծ մասը (70%) ապահովել են Իտալիան, Ֆրանսիան եւ Իսպանիան, իսկ €1 միլիոնից ավելի վաստակած բանկիրների ամենամեծ թիվը բաժին է հասել Գերմանիային՝ 30%, կամ 589 մարդ։Միաժամանակ, ամենաբարձր վարձատրվող բանկիրն աշխատում է Իսպանիայում. 2021 թվականին նա վաստակել է €14-15 միլիոն, ինչն առնվազն 466 անգամ գերազանցում է միջին աշխատավարձն այս երկրում, նշում է կազմակերպությունը։Եվս մեկական բանկիրի Գերմանիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում հաջողվել է տարեկան վաստակել մոտ €13-14 միլիոն։ Այս բոլոր բանկիրների անունները չեն բացահայտվում։ 22.12.2022 | 09:54 Մեծ Բրիտանիան Brexit-ի պատճառով կորցրել է $40 միլիարդ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 31-ին։ Ինչպես նշում է Financial Times-ը, Մեծ Բրիտանիան անհանգստացած է, որ Brexit-ից հետո անորոշությունը կարող է ազդել երկրի տնտեսության առանցքային ոլորտների, այդ թվում՝ ֆինանսական հատվածի վրա: 2021 թվականի մարտին Անգլիայի բանկը բանկերից պահանջեց թույլտվություն ստանալ աշխատակիցներին կամ գործարքները Մեծ Բրիտանիայից ԵՄ տեղափոխելուց առաջ:Անցած տարվա վերջին դանիական Saxo Bank-ը հրապարակել էր 2023 թվականի տասը «ցնցող կանխատեսումները»։ Դրանցից մեկի համաձայն՝ 2023 թվականին Մեծ Բրիտանիան հանրաքվե կանցկացնի Brexit-ից հրաժարվելու համար։«Ռեցեսիայի, գնաճի եւ դրանցից առաջացած հասարակական բողոքի ճնշման ներքո երկրում կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ: Շատերը նշում են, որ բրիտանացիների ավելի երիտասարդ սերնդի ճնշող մեծամասնությունը՝ 18-24 տարեկանների մոտ 80%-ը, կողմ է եղել երկիրը ԵՄ կազմում պահպանելուն։ Մինչդեռ 65-ից բարձր մարդկանց երկու երրորդը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին»,- նշել էր բանկի վերլուծաբան Ջեսիկա Ամիրը: Այս ֆոնին, նրա կարծիքով, հաջորդ տարվա երրորդ եռամսյակում արտահերթ ընտրությունների արդյունքում իշխանության կարող է գալ Լեյբորիստական կուսակցությունը, որը եւ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով նոր հանրաքվե կկազմակերպի։ Tweet Դիտում՝ 5202