ՎԶԵԲ-ը “Կոնվերս Բանկին” կտրամադրի $10 մլն

25.11.2008 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով “Կոնվերս Բանկին” կտրամադրի է $10 մլն##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, համապատասխան պայմանագիրն այսօր Երեւանում ստորագրել են “Կոնվերս Բանկի” գլխավոր տնօրեն Արարատ Ղուկասյանն ու Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտայնը:

“Վարկավորման թիրախը լինելու են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող փոքր եւ միջին ձեռնարկությունները”,- ասել է Արարատ Ղուկասյանը:

Մայքլ Վայնշտայնը “Կոնվերս Բանկի” հետ վարկային ծրագիրն անվանել է “Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ միջազգային ֆինանսական կառույցների վստահության հերթական ապացույցը”:

ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում ակտրվորեն աշխատում է` իրագործելով ավելի քան 20 տարբեր ծրագրեր:

“Այս վարկային ծրագրի իրագործման համար ՎԶԵԲ-ն ընտրել է “Կոնվերս Բանկը”, որն ունի շատ արհետսավարժ մենեջմենթ եւ ռիսկերի կառավարման ժամանակակից համակարգ”,- ասել է Արթուր Ջավադյանը:

Դիտում՝ 6810

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW