ՌԴ քաղաքացիներն առաջատար են Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու քանակով

17.01.2023 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #Թուրքիա #անշարժ գույք
Ռուսաստանի քաղաքացիները 2022 թվականին Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու առումով առաջատար են։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ռուսաստանցիները գնել են ավելի քան 16 հազար միավոր անշարժ գույք՝  գրեթե երկու անգամ առաջ անցնելով Իրանի քաղաքացիներին։

Մասնավորապես, մեկ տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիները ձեռք են բերել, ընդհանուր առմամբ, 16 312 միավոր անշարժ գույք։ Նրանք առաջատար էին նաեւ դեկտեմբերին՝ գնելով 2 403 միավոր անշարժ գույք:

Իրանի քաղաքացիներն անցած տարի Թուրքիայում գնել են 8 223 բնակարան։ Նրանց հաջորդում են Իրաքի բնակիչները, որոնց բաժին է ընկել 6 241 միավոր անշարժ գույք:

Ընդհանուր առմամբ, անցած տարի Թուրքիայում օտարերկրացիներին վաճառվել է 67 490 միավոր անշարժ գույք՝ 2021 թվականի համեմատ աճը կազմել է 15,2%։ 2022 թվականին օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի ընդհանուր մասնաբաժինը կազմել է 4,5%:

Ամենաշատն անշարժ գույք նրանք ձեռք են բերել Ստամբուլում (24 953), որին հաջորդում է Անթալիան (21 860), երրորդ տեղում Մերսին նահանգն է, որտեղ կառուցվում է թուրքական առաջին ատոմակայանը՝ «Աքքույու»-ն (4316)։
Դիտում՝ 4024
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW