«Թուրքիան $40 մլրդ կարող է ստանալ «Աքքույու» ԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի վաճառքից»

24.03.2022 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Աքքույու» ԱԷԿ #«Ռոսատոմ» #Անաստասիա Զոտեեւա
Թուրքիան ավելի քան $40 միլիարդ կարող է ստանալ «Աքքույու» ատոմակայանի էլեկտրաէներգիայի վաճառքից, ասել է «Աքքույու Նուքլեար»-ի (Akkuyu Nuclear) գլխավոր տնօրեն Անաստասիա Զոտեեւան NTV թուրքական ազգային հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հաշվի առնելով թուրքական տնտեսության աճը եւ էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը՝ թուրքական կողմին վճարումների ծավալը կարող է գերազանցել $40 միլիարդը, իսկ հարկերի եւ սոցիալական վճարների չափն ավելի մեծ կլինի»,- Զոտեեւայի խոսքերն է մեջբերում «Ռոսատոմ» պետական կորպորացի մամուլի ծառայությունը։

«Աքքույու» ԱԷԿ-ի շինությունը համաշխարհային ատոմային բնագավառում առաջին նախագիծն է, որն իրականացվում է Build-Own-Operate մոդելով։ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ միջկառավարական համաձայնագրում էլեկտրաէներգիայի մեկ կիլովատի (կվտ/ժամ) արժեքը կազմում է 12,5 ցենտ։ Առաջին եւ երկրորդ բլոկների արտադրանքի 70%-ը վաճառվելու է պայմանագրով սահմանված գնով, իսկ 30%-ը՝ շուկայում։ Երրորդ եւ չորրորդ բլոկներից ծավալի արդեն 30%-ը կվաճառվի 12,5 ցենտով, իսկ 70%-ը՝ բաց շուկայում։

Այսպիսով, էլեկտրաէներգիայի երաշխավորված գինն ամրագրված է «Աքքույու»-ի արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալի միայն 50%-ի նկատմամբ, ընդգծել է Անաստասիա Զոտեեւան։ Այս գինը կգործի միայն 15 տարի: Ծախսածածկման մակարդակի դուրս գալուց հետո՝ յուրաքանչյուր բլոկի կոմերցիոն շահագործման մեկնարկից 15 տարի հետո թուրքական կողմը կստանա 20% զուտ շահույթ։

«Աքքույու» ԱԷԿ-ը Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է։ Ծրագիրն իրականացվում է 2010 թվականի մայիսի 12-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված միջկառավարական համաձայնագրի հիման վրա՝ Թուրքիայի Աքքույու շրջանում ատոմակայանի կառուցման եւ շահագործման ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Նախագիծը նախատեսում է չորս էներգաբլոկների կառուցում ռուսաստանյան ВВЭР  դիզայնի 3+ սերնդի ռեակտորներով։ ԱԷԿ-ի յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կկազմի 1200 ՄՎտ։ Այսօրվա դրությամբ նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվում է ռուսաստանյան կողմից։

«Ռոսատոմ» պետական կորպորացիան «Աքքույու Նուքլեար»-ի մաժորիտար բաժնետերն է, որը ստանձնել է կայանի նախագծման, շինարարության, սպասարկման, շահագործման եւ շահագործումից հանելու պարտավորությունները:



Հիշեցնենք, որ մարտի 12-ին Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել էր, որ Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ «Աքքույու»-ի կառուցման նախագծի իրագործման հետ կապված հետաձգումներ չեն լինի։ «Այս նախագծում «Ռոսատոմ»-ն իրականում արտադրողի դեր է խաղում, այլ ոչ թե դասական կապալառուի: Նրանք ներդրումային պարտավորություններ ունեն։ Առաջին բլոկը կավարտվի 2023 թվականին, ապա շահագործման կհանձնենք մյուս բլոկները։ Ձգձգումներ չեն լինի»,- ասել էր նախարարը։
Դիտում՝ 4917
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW