էներգակիրների իրավիճակի ներկայիս ֆոնին Թուրքիան Ռուսաստանից գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չի ունենում, այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը։«Մեր նախագահն արդեն հայտարարել է, որ մենք չենք ցանկանում լինել պատժամիջոցների կողմնակիցը։ Մենք արդեն ասել ենք, որ ընտրում ենք դիվանագիտական ճանապարհը։ Գազամատակարարումների տեսանկյունից մենք որեւէ խնդիր չունենք։ Թուրքիան գազի առաջին մատակարարումները ստացել է ԽՍՀՄ-ից՝ Բաքվից եկող գազատարով, իսկ երկու տարի առաջ ավարտվել է «Թուրքական հոսք»-ի շինարարությունը»,- թուրք պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Hurriyet թերթը։Դոնմեզը նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ «Աքքույու»-ի կառուցման նախագծի իրագործման հետ կապված հետաձգումներ չեն լինի։ «Այս նախագծում «Ռոսատոմ»-ն իրականում արտադրողի դեր է խաղում, այլ ոչ թե դասական կապալառուի: Նրանք ներդրումային պարտավորություններ ունեն։ Առաջին բլոկը կավարտվի 2023 թվականին, ապա շահագործման կհանձնենք մյուս բլոկները։ Ձգձգումներ չեն լինի»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 5994