Վարդանյան. Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու առաջնահերթությունները

16.01.2023 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #շրջափակում #տնտեսություն
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները:

«Շրջափակումը նոր մարտահրավերներ է առաջ բերում: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել շրջափակման հետեւանքով տնտեսական եւ սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝ վերանայելով իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները»,- օպերատիվ շտաբի նիստում ասել է Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ շրջափակումն ու դրա հետեւանքով ստեղծված ճգնաժամը ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ:

Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շրջափակման տնտեսական եւ սոցիալական հետեւանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով:

Շտաբի նիստում նշվել է, որ առաջնային մի քանի խումբ ապրանքների՝ կտրոններով վաճառքն իրականացվելու է ողջ հանրապետությունում՝ Ստեփանակերտում 200, շրջաններում՝ 400 խանութի միջոցով:

Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն:
Դիտում՝ 2580
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW