Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում
12.01.2023 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես հայտնել են բանկից, մասնաճյուղի վերաբացումը երկար սպասված իրադարձություն էր Աշտարակի բնակիչների համար: Մասնաճյուղը տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Այստեղ հաճախորդները կարող են ավանդ բացել, օգտվել սպառողական կամ բիզնես վարկից, կատարել դրամական փոխանցում, ստանալ քարտ, ներդրումներ անել Յունիբանկի բաժնետոմսերում եւ պարտատոմսերում:
Նշվում է, որ մասնաճյուղի հարմար տեղը եւ հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգն օգնում են խնայել հաճախորդի ժամանակը: Նոր տարածքում տեղադրվել է նաեւ ինքնասպասարկման վճարային տերմինալ, որի միջոցով հաճախորդները կարող են համալրել հաշիվը, մարել վարկը, կատարել կոմունալ եւ այլ վճարումներ։
«Յունիբանկի համար կարեւոր ուղղություն է մասնաճյուղային ցանցի զարգացումը եւ հաճախորդների սպասարկման կազմակերպումը տարբեր ուղղություններով։
Բարելավելով առցանց ծառայությունները եւ մոբայլ հավելվածը՝ միաժամանակ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը, քանի որ շատ հաճախորդներ նախապատվությունը դեռ տալիս են բանկ այցելելուն եւ մասնագետների հետ անձնական շփմանը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: