115 մլն դրամ ՝ Լաչինի միջանցքի փակումից հետո ՀՀ-ում գտնվող արցախցիներին

12.01.2023 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #Լաչինի միջանցք
Հայաստանի կառավարությունը 114 850 900 ՀՀ դրամ կհատկացնի 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացու կեցությունը եւ սնունդը ապահովելու նպատակով:

Ըստ հիմնավորման՝ արցախցիները հյուրընկալվել են Երեւանի եւ Գորիսի 17 հյուրանոցում:

Հյուրանոցների ծախսերի փոխհատուցման համար 96 միլիոն դրամը կհատկացվի Սյունիքի մարզպետարանին, 18 միլիոնը՝ Երեւանի քաղաքապետարանին։
Դիտում՝ 6071

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW