Նավթի գնային առաստաղի պատճառով Մոսկվան օրական €160 միլիոն է կորցնում

11.01.2023 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#CREA #նավթ #գնային առաստաղ
Ռուսաստանյան նավթի վրա արեւմտյան երկրների կողմից սահմանված գնային առաստաղը Մոսկվայի համար արժենում է օրական €160 միլիոն ($172 միլիոն):

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Էներգետիկ եւ մաքուր օդի բնագավառում հետազոտությունների ֆիննական կենտրոնի (CREA) վերլուծաբանների հաշվարկները։

Նրանց տվյալներով՝ ներդրված սահմանափակումները հանգեցրել են Ռուսաստանից հում նավթի արտահանման 12%-ով կրճատմանը, բացթողնման գների 23%-ով նվազմանը եւ դեկտեմբերին դրա վաճառքից եկամուտների 32%-ով անկմանը։

Այնուհանդերձ, Ռուսաստանը հանածո վառելիքի արտահանումից օրական վաստակում է մոտ €640 միլիոն՝ 2022 թվականի մարտ-մայիս ամիսներին օրական €1 միլիարդի դիմաց, նշում են CREA-ի վերլուծաբանները:

Նրանց հաշվարկներով՝ ռուսաստանյան ընկերությունները վաստակել են €3,1 միլիարդ՝ բեռնելով նավերը նավթով, որի վրա տարածվում է մեկ բարելի դիմաց $60 գնային առաստաղը, ինչի արդյունքում Ռուսաստանի բյուջե է մուտքագրվել $2 միլիարդի հարկ։

Այս հանգամանքը բացառելու համար նրանք առաջարկում են իջեցնել գնային առաստաղը մինչեւ $25-35 մեկ բարելի դիմաց, ինչը կնվազեցնի Ռուսաստանի նավթային եկամուտները օրական առնվազն եւս €100 միլիոնով:
Դիտում՝ 7156
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW