ԱՄՆ տնային տնտեսությունների միագումար պարտքը հասել է $16,5 տրիլիոնի
11.01.2023 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://wise.com/

Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Hill պարբերականը՝ վկայակոչելով NerdWallet ֆինանսական ընկերության ուսումնասիրությունը։
Միջին վիճակագրական տնային տնտեսությունն անցած տարի մոտ $222 հազարի պարտք է կուտակել հիփոթեքի, $17 հազարի՝ վարկային քարտերի եւ $29 հազարի`ավտովարկերի մասով:
Միաժամանակ, վարկային քարտերի մասով ընդհանուր պարտքն աճել է մինչեւ $460 միլիարդ:
NerdWallet-ի վարկային քարտերի գծով փորձագետ Սառա Ռատները նշել է. «Հաճախ ասում են, որ վարկային քարտերի մասով պարտքը անլուրջ ծախսերի արդյունք է, բայց շատ ամերիկացիների համար դա այդպես չէ»:
«Սպառողները զգում են ավելի բարձր գների եւ տոկոսադրույքների ճնշումը, իսկ աշխատավարձերը պարզապես չեն հասցնում դրանց հետեւից: Սա ստիպում է շատերին դժվար որոշումներ կայացնել, օրինակ՝ պարտքերի մեջ մտնել՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դիմաց վճարելու համար»,- պարզաբանել է նա:
Հետազոտության համաձայն՝ նախորդ տարի տնային տնտեսությունների միջին եկամուտն աճել է 4%-ով, մինչդեռ կյանքի ընդհանուր արժեքը՝ 8%-ով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: