Ամերիկյան Forbes-ը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան
11.01.2023 | 12:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կիրանց վանքը, Վահագն Գրիգորյանի Ֆեյսբուքյան էջից

Այս տարվա համար ամսագիրը կազմել է 50 ուղղությունից բաղկացած ցանկ՝ սկսած հանգստյան օրերի համար նախատեսված կարճատեւ հանգստի տարբերակից, մինչեւ ուղեւորություններ դեպի աշխարհի ամենահեռավոր անկյունները։
«Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ հարուստ պատմությամբ եւ մշակույթով։ Այստեղ են գտնվում հիասքանչ բնապատկերներ, ներառյալ՝ Կովկասյան լեռները եւ Սեւանա լիճը, ինչպես նաեւ բազմաթիվ հնագույն ճարտարապետական հրաշքներ, ինչպիսիք են Գառնու տաճարը եւ Հաղպատի վանքը, որոնցից մի քանիսը ճանաչված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:
Իսկ եթե սիրում եք բնություն, կարող եք վայելել արշավները՝ Անդրկովկասյան արահետի 861 կիլոմետր տարածքով, որն անցնում է Հայաստանի միջով»,- պատմում են վարկանիշի հեղինակները:
Forbes-ը ներկայացնում է նաեւ հայկական համեղ խոհանոցը, որտեղ օգտագործվում են բազմաթիվ թարմ խոտաբույսեր ու համեմունքներ, խորհուրդ տալիս համտեսել հայկական այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են խաշը, տոլման եւ տնական թթուն:
Նշվում է նաեւ, որ Երեւանի կենտրոնում են գտնվում հյուրանոցների մի քանի ցանցեր, այդ թվում՝ Holiday Inn Yerevan-Republic Square-ը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: