Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ համախառն արտաքին ակտիվները ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի## արդյունքներով կազմել են $ 1 585 247 530,34: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ԿԲ մամլո ծառայությունում, ԿԲ համախառն արտաքին ակտիվները երրորդ եռամսյակի ընթացքում ավելացել են $5 675 887.07-ով: Արտաքին ակտիվների կազմում ԿԲ ազատ փոխարկելի արժույթով արտահայտված պահուստները երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել են $1 585 246 836,83` մեկ եռամսյակի ընթացքում ավելանալով $5 675 895,72-ով: ՀՀ ԿԲ զուտ արտաքին ակտիվները ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի վերջում կազմել են $1 398 220 071,69: Tweet Դիտում՝ 6714