Փաշինյան. 2023 թվականի համար 7% տնտեսական աճ ենք նախատեսել
10.01.2023 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Մենք 2022 թվականի համար նախատեսել էինք մինչեւ 7% տնտեսական աճ, բայց շատ ավելին է ստացվել: Դա կարեւոր գործոն է նաեւ անվտանգության տեսանկյունից, որովհետեւ անվտանգություն ապահովելու համար ռեսուրսներ են պետք, իսկ դրանք ապահովում է տնտեսությունը:
2023 թվականի համար կրկին 7% տնտեսական աճ ենք նախատեսել, որ պետք է աշխատենք՝ առնվազն այդքան ապահովենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ անվտանգային եւ ոչ անվտանգային ռիսկեր միշտ էլ կան, բայց դրանք կառավարելի են:
«Սեպտեմբերին տեղի ունեցավ էսկալացիա, բայց ,զարմանալիորեն, դա մեր տնտեսական դինամիկայի վրա շատ մեծ նեգատիվ ազդեցություն չունեցավ:
Այս տարի մենք 30,6 միլիարդ դրամի չափով եկամտային հարկի գծով վերադարձրել ենք մարդկանց, որոնք բնակարաններ են ձեռք բերում: Երեւանում եւ հանրապետությունում շինարարական բում է: Կարեւոր է, որ տնտեսական աճը միայն շինարարության հաշվին չէ, այլ՝ ծառայությունների, արդյունաբերության եւ տարբեր ոլորտների աճի հաշվին»,- նշել է նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բոլոր հիմքերը կան համոզված լինելու, որ 2023 թվականին նույնպես առնվազն 7% տնտեսական աճ կապահովվի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: