Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայան

03.01.2023 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fly Arna #«Շերեմետեւո»

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է դեպի Մոսկվայի «Շերեմետեւո» միջազգային օդանավակայան ուղիղ չվերթները:

Fly Arna-ից հայտնել են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Մոսկվայի «Շերեմետեւո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական չորս չվերթ կիրականացվի:

Չվացուցակ դեպի Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 21-ից (բոլորը տեղական ժամանակով).

Չվերթ

Մեկնում

Ժամ

Ժամանում

Ժամ

Օդանավ.

Հաճախականություն

G6 414

Երեւան

 

20:15

Մոսկվա

23:10

A320

Շաբաթ

G6 415

Մոսկվա

00:05

Երեւան

05:05

A320

Կիրակի

G6 412

Երեւան

 

04:10

Մոսկվա

07:05

A320

Երեքշաբթի/Ուրբաթ

G6 413

Մոսկվա

08:05

Երեւան

13:05

A320

Երեքշաբթի/Ուրբաթ

G6 414

Երեւան

 

17:00

Մոսկվա

19:55

A320

Չորեքշաբթի

G6 415

Մոսկվա

20:45

Երեւան

01:45

A320

Չորեքշաբթի

 
«Մոսկվայի Դոմոդեդովոյից եւ Սոչիից հետո դեպի Շերեմետեւո նոր ուղիղ չվերթի ավելացմամբ մեր ուղեւորներին հնարավորություն ենք ընձեռում ավելի հարմար եւ մատչելի ճամփորդել դեպի Մոսկվա։ Մեր նպատակն է ավելի հարմարավետ դարձնել մեր ուղեւորների ճամփորդությունը եւ հնարավորինս շատ քաղաքների եւ օդանավակայանների հետ կապել Երեւանը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

Դիտում՝ 19595
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai