ԿԲ-ում նշել են “Բանկիրի օրը”

21.11.2008 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր ՀՀ Կենտրոնական բանկում /ԿԲ/ նշել են “Բանկիրի օրը”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, միջոցառմանը մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիաների ներկայացուցիչներ, մի շարք առեւտրային բանկերի ղեկավարներ, ԿԲ աշխատակիցներ:

Միջոցառմանը հանդես գալով` ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ բանկային համակարգը Հայաստանի տնտեսության ամենակայացած հատվածն է եւ այլ ոլորտներից առանձնանում է կադրերի լավ պատրաստվածությամբ ու կարգապահությամբ:

“Բանկիրի օրը” Հայաստանի ԿԲ կողմից նշվում է 2003 թվականից սկսած:

Դիտում՝ 9247

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW