ՊԵԿ-ը նախատոնական եւ տոնական մշտադիտարկումներ կանցկացնի 550 օբյեկտում

28.12.2022 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մշտադիտարկումներ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունը դեկտեմբերի 28-ից մինչեւ 2023թ. հունվարի 2-ը  նախաձեռնում է հանրային սննդի եւ հյուրանոցային տնտեսության շուրջ 550 օբյեկտում այցելությունների միջոցով կանխարգելիչ միջոցառումներ:

«Նախատոնական ու տոնական օրերին, ինչպես փորձն է ցույց տալիս, տնտեսվարողների իրացման շրջանառությունների ծավալների աճին զուգընթաց, կարող է ավելանալ նաեւ վարձու աշխատողների քանակը: ՊԵԿ-ը հորդորում է  տնտեսվարողներին ցույց տալ իրական պատկերը: Հարկային մարմինը նաեւ ակնկալում է, որ կհայտարարագրվեն կորպորատիվ եւ ավանդական միջոցառումներին մասնակցող հանդիսավարներին եւ շոուբիզնեսի ներկայացուցիչներին վճարվող եկամուտները, այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում նրանց վճարված եկամուտները»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։

Նշվում է, որ ամանորյա տոնակատարությունների ընթացքում այս մշտադիտարկումները ՊԵԿ-ի աշխատակիցները տնտեսվարողների մոտ կիրականացնեն՝ առանց խոչընդոտելու ու միջամտելու տվյալ օբյեկտների բնականոն գործունեությունը: Արդյունքները համադրվելու են հարկ վճարողների կողմից ցույց տրված համապատասխան ցուցանիշների հետ, եթե կլինեն անհամապատասխանություններ, այդ մասին տնտեսվարող սուբյեկտը կծանուցվի, իսկ ռիսկային հարկ վճարողների մոտ հսկողական միջոցառումներ կանցկացվեն պարբերաբար` արդեն 2023 թվականի ամբողջ հարկային տարվա ընթացքում:

Մանրամասները` տեսանյութում.

Դիտում՝ 5913
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW