Արցախում առկա է կանխիկ գումարի բավարար ծավալ

28.12.2022 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #գումար #պարենային ապրանք

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել օպերատիվ շտաբի նիստ։

Քննարկվել եւ հավանություն է տրվել հանրային  սննդի  ծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալ նախագծին: Նշվել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը եւ  էլեկտրաէներգիայի խնայողությունները:

Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ նիստի ընթացքում անդրադարձ է եղել կանխիկ դրամաշրջանառության հետ կապված իրավիճակին: Զեկուցվել է, որ Արցախում առկա է կանխիկ գումարի բավարար ծավալ, պարզապես իրավիճակով պայմանավորված՝ կազմակերպություններն ու անհատ անձինք սկսել են  ավելի շատ դրամ կանխիկացնել  եւ  չծախսել։

Պետնախարարը նկատել է, որ  ստեղծված պայմաններում ավելի ճիշտ է գումարը պահել անկանխիկ  եղանակով, եւ  հանձնարարել է իրազեկման համապատասխան աշխատանքներ իրականացնել:
 
Նիստի ընթացքում զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման եւ ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

Դիտում՝ 5939
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW