Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Արեւելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի անցակետով Հայաստան է մուտք գործել շուրջ 3500 բեռնատար տրանսպորտային միջոց:Ինչպես նշել են ՊԵԿ-ում, այդ ցուցանիշն ավելի քան 94 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը։ 2021 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ը նշված անցակետով Հայաստան մուտք էր գործել շուրջ 1800 բեռնատար տրանսպորտային միջոց։Միաժամանակ, Գոգավան-Պրիվոլնոյեի անցակետով 2022 թվականի դեկտեմբերի 18-ից 27-ը Հայաստան մուտք է գործել շուրջ 1290 բեռնատար տրանսպորտային միջոց, որը շուրջ յոթ անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (2021 թվականին՝ շուրջ 190)։«Մաքսային անցակետերը գործում են բնականոն ռեժիմով։ Մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները թույլ են տալիս սահմանված ընթացակարգերով եւ հավուր պատշաճի իրականացնել տրանսպորտային միջոցների հոսքերի սպասարկումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 5526