Ռուբեն Վարդանյան. Արցախում գնաճային դրսեւորումներ չեն նկատվել

28.12.2022 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #Արցախ #գնաճ
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ապրանքների սղության պայմաններում Արցախում գնաճային դրսեւորումներ չեն նկատվել:

Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ նա հանդիպել է մեծածախ եւ մանրածախ առեւտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների, ռեստորանների եւ հանրային սննդի օբյեկտների սեփականատերերի եւ ներկայացուցիչների հետ։

«Գիտեմ, որ աշխատում եք բարդ պայմաններում եւ ստիպված եք տարբեր հարցերի լուծումներ գտնել: Առանց չափազանցության պետք է ասեմ, որ մենք բավականին ծանր վիճակում ենք: Բայց մենք՝ իշխանությունը եւ ժողովուրդը, այս ճանապարհը պետք է անցնենք միասին»,-նշել է պետնախարարը:

Հանդիպման մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ հասկանում են իրավիճակը եւ պատրաստ են ամեն կերպ աջակցել կառավարությանը:

Նշվել է, որ սննդամթերքի սղության, էլեկտրաէներգիայի խնայողությունների պայմաններում բազմամարդ միջոցառումների եւ հանդիսությունների անցկացման հետ կապված որոշակի սահմանափակումների կիրառման անհրաժեշտություն է առաջացել:
Դիտում՝ 4442

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW