Կոնվերս Բանկն անվճար կինոդիտման հնարավորություն է ընձեռում Mastercard քարտապաններին

27.12.2022 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Mastercard
Ամանորը ոչ միայն տոնական սեղանի շուրջ հավաքվելու, այլեւ ընտանիքի ու ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու առիթ է: Վերջին տարիներին նոր ավանդույթ է ձեւավորվել՝ տոներին ընկերներով ու ընտանիքով կինո գնալու:

Կինոարտադրողներն ու կինոթատրոններն էլ հուսախաբ չեն անում կինոյի սիրահարներին՝ այդ օրերին հայտարարելով պրեմիերաների մասին տարբեր նախասիրությունների մարդկանց համար:

Կոնվերս Բանկի Mastercard քարտապանները հնարավորություն ունեն դիտելու նախընտրած ֆիլմը՝ ընդամենը առօրյա անկանխիկ գնումները կատարելով Google Pay-ին կցված Mastercard-ով: Միանվագ 10.000 ՀՀ դրամ եւ ավելի գումարի առաջին գործարքի համար հաճախորդը կստանա կինոթատրոնի երկու տոմս: Եթե հաճախորդն ունի մեկից ավելի Mastercard, ապա Google Pay-ին կարող է կցել մեկից ավելի քարտ, կատարել գործարքներ նաեւ դրանցով եւ ստանալ ավելի շատ տոմսեր:

Բանկում խորհուրդ են տալիս պարտադիր դիտել «Ավատար: Ջրի ճանապարհը» ֆիլմը, որի երեք ժամն անցնում է ակնթարթի պես, նաեւ չմոռանալ առաջիկա պրեմիերաների մասին.

1.    «Կոշկավոր կատուն։ Վերջին ցանկությունը» մուլտֆիլմը, որի պրեմիերան նախատեսվում է դեկտեմբերի 29-ին: Անիմացիոն ֆիլմը 9 կյանքից 8-ը կորցրած Կոշկավոր կատվի մասին է, որն այժմ պիտի գտնի առեղծվածային Վերջին ցանկությունը եւ վերականգնի իր կյանքերը: Մի խոսքով, Ձեզ սպասում է ամենահմայիչ անիմացիոն հերոսը՝ խարիզմատիկ Կոշկավոր կատուն, նաեւ՝ 40 ավազակր, մահացու վտանգներ, ճակատագրի կտրուկ շրջադարձեր, սեր, մենամարտեր, անսպառ հումոր ու հաճելի տրամադրություն:

2.    «Ուիթնի Հյուսթոն։ Պարեք ինձ հետ» դրաման, որի պրեմիերան նախատեսվում է նույնը օրը՝ դեկտեմբերի 29-ին: Ֆիլմը ներկայացնում է 20-րդ դարի ամենահայտնի երգչուհիներից մեկի՝ Ուիթնի Հյուսթոնի կյանքի պատմությունը՝ անհայտությունից մինչեւ փոփ երաժշտության լեգենդ: Ձեզ սպասում է հիանալի դերասանական կազմ, հուզիչ պատմություն, հաճելի երաժշտություն:

3.    Ջեյսոն Սթեյթեմի երկրպագուներին խորհուրդ ենք տալիս բաց չթողնել «Օպերացիա «Ֆորտունա»։ Հաղթելու արվեստը» մարտաֆիլմը: Այն պատմում է նոր հանձնարարություն ստացած հետախույզ Օրսոն Ֆորչունի մասին, որը պետք է վերջ դնի մահացու զենքի վաճառքին ու տարածմանը: Հասկանալով, որ նպատակին միայնակ չի կարող հասնել, նա ստեղծում է օպերատիվ աշխատակիցներից ու դերասաններից կազմված խումբ, որտեղ յուրաքանչյուրն իր դերն ունի մեծ խաղում: Մարտաֆիլմի պրեմիերան նախատեսվում է հունվարին:

4.    Եվ վերջում, ամենաքննարկված ֆիլմերից մեկը՝ «Բաբելոն»-ը, կարող եք դիտել հունվարի 19-ից: Համաշխարհային մեծության աստղերի՝ Մարգո Ռոբիի, Բրեդ Փիթի, Թոմի Մաքգուայերի եւ այլոց մասնակցությամբ ֆիլմը պատմում է 1920-ականների Հոլիվուդի, անկումների ու վերելքի, մարդկային ճակատագրերի մասին: Դա մի շրջան էր, երբ համր կինոյին փոխարինելու էր գալիս նոր տիպի՝ հնչունավորմամբ կինոն, ինչի պատճառով նոր իրողություններին չհարմարված հին կուռքերից շատերը ստիպված էին ավարտել կարիերան:

Մաղթում ենք հաճելի դիտում:

Արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, հեռախոսահամար՝ 010 511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2634
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW