Բանկերը՝ պատանի տաղանդների կողքին․ կայացել է նախաամանորյա համերգ

23.12.2022 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #«Տալենտում» #համերգ

ՀՀ առեւտրային բանկերի՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) եւ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի միջեւ հաստատված համագործակցության շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է նախաամանորյա տոնական համերգ:

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթներով հանդես եկան հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական եւ զարգացման ծրագրի կրթաթոշակառուները։

Ամանորյա տոնական համերգը նախատեսված էր բանկերի աշխատակիցների, նրանց ընտանիքի՝ կրտսեր եւ ավագ անդամների համար։ Հրավիրված էին նաեւ Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան եւ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Սերգեյ Սմբատյանի համոզմամբ՝ պատանի երաժիշտի համար շատ կարեւոր է հանդես գալ նվագախմբի հետ, եւ նրանց ընձեռնվեց այդ հնարավորությունը:

«Նման մոտիվացիան՝ ելույթ ունենալ մեծ բեմում Սիմֆոնիկ նվագախմբի հետ  շատ կարեւոր է երեխաների համար, միաժամանակ մեծ պատասխանատվություն եւ փորձ: Կարծում եմ՝  այս համերգը կարող է  դրական փոփոխությունների առիթ դառնալ իրենց մասնագիտական կյանքում»,- նշել է Սերգեյ Սմբատյանը:

Ոչ ստանդարտ ներկայացմամբ համերգային ծրագիրն ընդգրկուն էր․ պատանի տաղանդավոր երաժիշտների կատարմամբ հնչեցին Բախի, Սարասատեի, Չայկովսկու, Բաղդասարյանի, Հարությունյանի, Գերշվինի, Մանգանիի, Գրիգի, Բեթհովենի, Խաչատրյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները:

Դիտում՝ 4507
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW