«Գազել Ֆինանս»-ն աջակցում է պորտֆոլիո-ընկերությունների զարգացմանը

23.12.2022 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գազել Ֆինանս» #«ՋիԷմՋի Գրուպ» #«Նոութ.ամ»
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տնտեսական հարցերով պատասխանատու Էրիկ Մարկովսին ներկա գտնվեցին «ՋիԷմՋի Գրուպ» ՍՊԸ-ին մրցանակի հանձնման եւ «Գազել Ֆինանս» ՈՒՎԿ-ի պորտֆոլիո-ընկերությունների՝ «Նոութ.ամ» եւ «ՋիԷմՋի Գրուպ» ընկերությունների միջեւ կնքվող հուշագրի ստորագրման արարողությանը։

«ՋիԷմՋի Գրուպ»-ը հիմնադրվել է 2013 թվականին։ Ներկայումս այն հայաստանյան շուկայում դռների եւ կահույքի արտադրության առաջատար ընկերություններից է։ «Գազել Ֆինանս»-ը համագործակցում է «ՋիԷմՋի Գրուպ» ՍՊԸ-ի հետ 2019 թվականից եւ ֆինանսավորել է վերջինիս նոր արտադրամասի վերանորոգումը եւ ընկերության արտադրական սարքավորումների վերազինումը։

«ՋիԷմՋի Գրուպ»-ը ստացել է տեխնիկական աջակցություն Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) եւ Նիդեռլանդների Թագավորության ֆինանսների նախարարությանը առընթեր Հոլանդական Good Growth Fund-ից՝ զարգացնելու ընկերության կառավարման, վերահսկողության, մարքեթինգի եւ վաճառքի համակարգերը:

Պարգեւատրման արարողություն

Երեւանում կայացավ ամենամյա «Տարվա հանրային ծառայող» եւ «Տարվա ապրանքանիշ» մրցանակաբաշխությունը՝ կազմակերպված Համազգային Վստահության Խորհրդի կողմից։ Միջոցառմանը մասնակցում էին եւ մրցանակներ ստացան հայաստանյան լավագույն կազմակերպությունները։ Մրցանակ շնորհվեց նաեւ «ՋիԷմՋի Գրուպ» ՍՊԸ-ին, որը սոցիալական հարցումների եւ փորձագիտական գնահատման արդյունքներով հաղթող ճանաչվեց «Միջազգային չափանիշներին համապատասխան տարվա վստահելի արտադրող» անվանակարգում։

«Շատ ուրախ եմ այս միջոցառմանը ներկա գտնվելու համար։ Շնորհավորանքներս «ՋիԷմՋի Գրուպ» ՍՊԸ-ին՝ մրցանակին արժանանալու համար: Մենք անչափ գնահատում ենք «Գազել Ֆինանս» ՈՒՎԿ-ի գործունեությունը Հայաստանում եւ նրանց աջակցությունը հայաստանյան կազմակերպությունների զարգացման գործում»,- նշել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։  

Հարկ է նշել, որ «ՋիԷմՋի Գրուպ»-ը դռների արտադրության հայաստանյան շուկայում գործող ամենահին եւ լավագույն արտադրողներից է։ Իր գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում «ՋիԷմՋի Գրուպ»-ն իր հաճախորդներին է ներկայացնում հայկական արտադրության բարձրագույն որակի դռներ եւ կահույք։  

FMO-ի եւ DGGF-ի տրամադրած տեխնիկական աջակցության շնորհիվ,  «ՋիԷմՋի»-ում իրականացվել է համատեղ վաճառքի եւ մարքեթինգային ծրագրի վերաբերյալ հուշագրի ստորագրումը հայաստանյան առաջատար առցանց վաճառքներով զբաղվող ընկերության՝ «Նոութ.ամ»-ի հետ, որը նույնպես հանդիսանում է «Գազել Ֆինանս»-ի պորտֆոլիո-ընկերություն։

«Գազել Ֆինանսի պորտֆոլիո-ընկերությունների թիվը ներկայումս կազմում է ավելի քան 15 հայաստանյան ընկերություն: Մենք օգտագործում ենք մեր ցանցն ի նպաստ մեր հաճախորդների եւ մշակում համատեղ վաճառքների ու մարքեթինգային արշավների ձեւավորման հնարավորություններ»,- ասել է «Գազել Ֆինանս» հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը:
Դիտում՝ 21043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW