Քննարկվել են տարանցիկ փոխադրումների սահմանափակումներին վերաբերող հարցեր
22.12.2022 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ


ՊԵԿ-ից հայտնել են, որ Ռուստամ Բադասյանը կարեւորել է հայկական եւ վրացական կողմերի միջեւ մաքսային վարչարարության ընթացքում տեղեկատվության ավտոմատ փոխանակման առկայությունը։
Լեւան Կակավան նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ վերջին շրջանում կողմերի միջեւ համագործակցությունն առանձնահատուկ մակարդակի է հասել՝ ընդգծելով հարկային համակարգում կատարված բարեփոխումները:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊԵԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության վերլուծական հաշվետվությունների համակարգի, ինչպես նաեւ հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչությունում ներդրված մոնիթորինգի չափանիշների, կամերալ ստուգումների վերաբերյալ հարցեր։
Նշվում է, որ հանդիպմանը դիտարկվել են հարկային աուդիտի արդյունավետության բարձրացմանը, տարանցիկ փոխադրումներին առնչվող սահմանափակումների կիրառմանը, ինչպես նաեւ արագ փչացող ապրանքների մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր։
Քննարկվել են նաեւ Գոգավան-Գուգութի սահմանային անցակետերի համատեղ կառավարմանն ուղղված հարցեր։
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: