TV2. Ստոլտենբերգը կարող է դառնալ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար
22.12.2022 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է նորվեգական TV2 հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Դաշինքում հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ-ը կցանկանար այս նշանակումը (ԱՄՀ կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում)։ TV2-ը նշում է, որ Ստոլտենբերգը մեծ հարգանք է վայելում ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, քանի որ նրան հաջողվել է պահպանել միասնությունը դաշինքում Ուկրաինայում ռուսաստանյան ռազմական գործողության մեկնարկից հետո։
Ստոլտենբերգը գլխավորում է ՆԱՏՕ-ն 2014 թվականից, նրա պաշտոնավարման ժամկետը պետք է ավարտվեր աշնանը։ Սպասվում էր, որ դրանից հետո նա կգլխավորի Նորվեգիայի Կենտրոնական բանկը։ Սակայն դաշինքի անդամ երկրները երկարացրել են Ստոլտենբերգի մանդատը մինչեւ 2023 թվականի սեպտեմբեր։
Ըստ TV2-ի՝ երկար ժամանակ ենթադրվում էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին կխնդրեն մնալ իր պաշտոնում մինչեւ 2024 թվականը՝ ոչ միայն Ուկրաինայում մարտական գործողությունների, այլեւ «նրան փոխարինող ակնհայտ թեկնածուի բացակայության պատճառով»։
ԱՄՀ-ի ներկայիս տնօրենը Կրիստալինա Գեորգիեւան է, ով այս պաշտոնում ընտրվել է 2019 թվականի սեպտեմբերի 25-ին։ Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականին։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: