Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի տարածքում պլաստիկ քարտերով իրականացվել է## 86 մլրդ դրամի 1 748 251 գործառնություն:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 7.3 մլրդ դրամ:2008 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ շրջանառության մեջ գտնվող ընդհանուր քարտերի թիվը կազմել 428 789, որը 8.8 %-ով (34 538 քարտով) գերազանցում է 2008 թվականի երկրորդ կիսամյակի ցուցանիշը:2008 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ գործող “ԱրՔա” քարտերի (Armenian Card) քանակը առաջին եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 7.2%-ով (13 212 քարտով)` կազմելով 196 953:Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 10 % -ով (21 236 քարտով): VISA միջազգային քարտային համակարգի քարտերի թիվն ավելացել է 7.3%-ով (10 725 քարտով)` կազմելով 157 867, իսկ MasterCard-ի քարտերի քանակն ավելացել է 17.6 %-ով (5 623 քարտով) եւ կազմել է 37 524:“ԱրՔա” քարտերով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 746 379 գործառնություն` 29.9 մլրդ դրամ ծավալով: “ԱրՔա” քարտերով կատարված գործառնությունների ծավալը 2007 թվականի երրորդ եռսամսյակի համեմատ աճել է 11 մլրդ դրամով (59%-ով):2008 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ VISA միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 32.6 մլրդ դրամ (543 665 գործառնություն), իսկ MasterCard քարտերով` 11.8 մլրդ դրամ (210 075 գործառնություն): 2007 թվականի երրորդ եռամսյակի համեմատ այդ ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 8.5 եւ 6.4 մլրդ դրամով:Միջազգային այլ քարտերով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 11.7 մլրդ դրամի 248 132 գործառնություն, ինչը 4 մլրդ դրամով ավել է 2007 թվականի երրորդ եռամսյակի արդյունքից:Երրորդ եռամսյակի ընթացքում շրջանառության մեջ գտնվող մեկ “ԱրՔա” քարտով ամսեկան իրականացվել է միջինում մոտ 1.3 գործառնություն: Մեկ գործառնության միջին ծավալը կազմել է 40 հազար դրամ: 2008 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգում սպասարկվող հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումն իրականացվել է Հայաստանի տարածքում գործող 20 առեւտրային բանկերի կողմից, որոնցից 19-ը անդամակցում են “ԱրՔա” վճարային համակարգին: Tweet Դիտում՝ 6279