ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տրամադրած $750 000-ի շնորհիվ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) կաջակցի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:ՄԱԿ-ի ՊՀԾ-ից հայտնել են, որ գումարը կուղղվի Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդմանը: «Համագործակցելով ԱՄՆ ՄԶԳ-ի հետ` ՊՀԾ-ն սկսում է «Ինտեգրված արձագանք Հայաստանում պարենի գնաճի հետեւանքներին» ծրագիրը, որի նպատակն է հզորացնել ցնցումներին ու աղետներին արձագանքող պետական քաղաքականություններն ու ընթացակարգերը, նպաստել սոցիալական աջակցության նոր ծառայությունների մատուցմանը հաջորդ 15 ամսվա ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ՊՀԾ-ն կմշակի եւ կկիրառի ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության քաղաքականություններ եւ ռեսուրսներ: Բացի այդ, ցնցումներին արձագանքելու համար նախատեսված ծառայություններից մեկը՝ «Սննդի աջակցության քարտը» կտրամադրվի երեք մարզի անապահով 3000 մարդու՝ բավարարելու նրանց հրատապ պարենային կարիքները:«Հայաստանում պարբերաբար ականատես ենք լինում աղետների, եւ մեր նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը սոցիալական այնպիսի համակարգեր ունենալու գործում, որոնք կարող են հարմարեցվել եւ ճիշտ ժամանակին ճիշտ օգնություն ցուցաբերել կարիքավոր մարդկանց», - նշել է ՊՀԾ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն: Tweet Դիտում՝ 13749