Bloomberg. Դրամը դարձել է աշխարհի առաջատար արժույթը՝ դոլարի նկատմամբ գրանցած աճով

21.12.2022 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #դրամ
Ուկրաինայում զինված հակամարտության ֆոնին ռուսաստանցիների արտագաղթը նպաստել է նախկին խորհրդային հանրապետությունների արժույթների՝ համաշխարհային վարկանիշներում այս տարի առաջին դիրքերը զբաղեցնելուն:

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:

Դոլարի նկատմամբ ամենամեծ աճը գրանցել են Հայաստանի եւ Վրաստանի, ինչպես նաեւ Տաջիկստանի ազգային արժույթները։ Գործակալությունը նշում է, որ փետրվարից ի վեր Ռուսաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ են հաստատվել այս երկրներում՝ իրենց հետ բերելով միլիարդավոր դոլարներին համարժեք խնայողություններ։

Դա հանգեցրել է նրան, որ տարեսկզբից հայկական դրամը դոլարի նկատմամբ աճել է ավելի քան 22%-ով՝ դառնալով, ըստ Bloomberg-ի, աշխարհի առաջատար արժույթը։ Վրացական լարին եւ տաջիկական սոմոնին արժեւորվել են, համապատասխանաբար, ավելի քան 16%-ով եւ 10%-ով՝ գերազանցելով ՌԴ ռուբլու աճը:

Bloomberg-ը նշում է, որ տեղական արժույթների աճի վրա ամենամեծ ազդեցությունը տեղի է ունեցել փոքր հանրապետություններում։ Ղազախստանը, որն ունի մոտ 19 միլիոն բնակչություն, ինչը շորջ վեց անգամ ավել է, քան Հայաստանում եւ Վրաստանում, նույնպես դարձել է ռուսաստանցիների կողմից պահանջված վայր: Սակայն տենգեն, ինչպես կանխատեսում է գործակալությունը, կարող է տարին ավարտել կորուստներով։
Դիտում՝ 10041
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW