Ռուսաստանում մանրամասնել են արտարժույթի ներմուծման եւ դուրսբերման կանոնները
19.12.2022 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ banki.ru

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը։
«ՌԴ կանխիկ արտարժույթի ներմուծման կանոնները չեն փոխվել։ Այն կարելի է ներմուծել անսահմանափակ քանակությամբ։ Ընդ որում, ամբողջ ծավալից ոչ մի մաքսային վճար չի գանձվում։ Մինչև $10 հազարը կամ դրան համարժեք գումարը ներմուծվում է ազատորեն։ $10 հազարից հետո անհրաժեշտ է լրացնել ներմուծման հայտարարագիր։ Միաժամանակ, $100 հազարը գերազանցելու դեպքում ներկայացվում են այդ արտարժույթի ծագումը հաստատող փաստաթղթեր»,- ասել է նա։
Բուլավինը նշել է, որ փոխվել են միայն արտարժույթի դուրսբերման կանոնները։ «Ներկայումս չի թույլատրվում $10 հազարից ավելի կանխիկ արտարժույթ դուրս բերել։ Եվ եթե ինչ-որ մեկը փորձում է դա անել առանց հայտարարագրելու, ապա ձեռնարկվում են կամ վարչական, կամ քրեական միջոցներ»,- ասել է գերատեսչության ղեկավարը ։
Նա պարզաբանել է, որ մեկ անձը կարող է երկրից դուրս բերել $10 հազարից ոչ ավելի։
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: