Հայաստանի փոխվարչապետ կնշանակվի Տիգրան Խաչատրյանը

19.12.2022 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #փոխվարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ:

ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը:

Կառավարությունից հայտնել են, որ ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:

Ավելի վաղ Համբարձում Մաթեւոսյանն ազատվել էր ՀՀ փոխվարչապետի պաշտոնից:
Դիտում՝ 6047

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW