Համբարձում Մաթեւոսյանն ազատվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնից

12.12.2022 | 21:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համբարձում Մաթեւոսյան
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթեւոսյանն ազատվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթեւոսյանին ազատել փոխվարչապետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Համբարձում Մաթեւոսյանը ՀՀ փոխվարչապետ էր նշանակել 2021 թվականի նոյեմբերի 25-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Սուրեն Պապիկյանին։ Մինչ նշանակումը Համբարձում Մաթեւոսյանը զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը:
Դիտում՝ 2898

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW