Աղքատության փուլային հաղթահարման համար 300 շահառու ստացել է մինչեւ 1.6 մլն դրամ
16.12.2022 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /


Նշվել է, որ կենսաթոշակային ապահովության ոլորտում աճում է անկանխիկ շրջանառության ծավալը․ կենսաթոշակների շուրջ 77%-ը վճարվում է անկանխիկ եղանակով։
2023 թ.-ից՝ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում, իսկ 2024 թ.-ից՝ բոլորը (բացառությամբ 75 տարեկանից բարձր եւ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցողների), կենսաթոշակը կստանան անկանխիկ եղանակով: 2022թ. միջին կենսաթոշակը 43.500 ՀՀ դրամից դարձել է 46.200, նվազագույնը՝ 26.500 ՀՀ դրամից 31.600։
Մեկնարկել է կենսաթոշակի եւ նպաստի 10% հետվճարի միջոցառումը. կենսաթոշակային քարտեր սպասարկող 4 բանկ միացել է նախաձեռնությանը, որոնց ծածկույթը անկանխիկ վճարումներում կազմում է ավելի քան 60%։ Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ շուրջ 60.000 շահառու իր կենսաթոշակից (նպաստից) ծախսերի 66%-ը կատարում է անկանխիկ։
Կառավարությունից հայտնել են, որ աղքատության փուլային հաղթահարման նպատակով շուրջ 300 շահառու (յուրաքանչյուրը) ստացել է մինչեւ 1.6 մլն ՀՀ դրամ բիզնես դրամաշնորհ, գործարկվել են սոցիալական շտապօգնության մեխանիզմների եւ սննդային քարտերի տրամադրման պիլոտային ծրագրերը։
Նշվել է, որ 2023թ. հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն ամսական աշխատավարձը՝ 68.000 ՀՀ դրամի փոխարեն այն կկազմի 75.000 ՀՀ դրամ։ 2022թ. սեզոնային զբաղվածության ապահովման ծրագրից օգտվել է 1179 քաղաքացի, արցախցիների համար աշխատանքային փորձի ձեռքբերման եւ վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցառումից՝ 326 անձ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: