Արգելվել է ՀՀ-ից ավտոմեքենաների օգտագործված կատալիզատորների արտահանումը

15.12.2022 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ավտոմեքենաների կատալիզատոր #արտահանում
Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, համաձայն որի ժամանակավոր արգելք է սահմանվում Հայաստանից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը:

Նշվում է, որ համաձայն վիճակագրական տվյալների, վերջին տարիներին ՀՀ-ից նկատվում է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ծավալների զգալի աճ, ինչը պայմանավորված է նրանով, որ ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցներից զանգվածաբար հանվում եւ վաճառվում են կատալիզատորները, հետագայում դրանց վերամշակման արդյունքում թանկարժեք մետաղներ, (ոսկի, պլատին, պալադիում եւ ռոդիում) առանձնացնելու նպատակով։

Մասնավորապես՝ 2019 թ. ՀՀ-ից այդ ապրանքատեսակների արտահանման ընդհանուր ծավալը կազմել է $81481,0 հազար, այդ թվում՝ ՌԴ՝ $80716,0 հազար, Լիտվա՝ $335,0 հազար եւ Գերմանիա՝ $204,0 հազար, 2021 թ.՝ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է $732,0 հազար, այդ թվում՝ Լիտվա՝ $479,0 հազար, ՌԴ՝ $157,0 հազար, ԱՄՆ՝ $80,0 հազար:
 
Որպես առաջացած խնդրի լուծման երկարաժամկետ տեսլական՝ կառավարությունը դիտարկում է առաջիկա տարիներին օտարերկրյա ներդրումների ներգրավումը, ինչն ուղղված կլինի Հայաստանում համապատասխան կազմակերպության հիմնադրմանը, որը կիրականացնի խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վերամշակում, ինչն իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Դիտում՝ 7233

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW