ՌԴ Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը RTVI-ին տված հարցազրույցում հաստատել է օրինագծի մշակումը, որը նախատեսում է երկրից հեռացած ռուսաստանցիների համար հեռավար աշխատանքի սահմանափակումներ:Այն մասին, որ մինչեւ տարվա ավարտը նման օրինագիծ կարող է ներկայացվել Պետդումա, դեկտեմբերի 14-ին հայտնել էր «Вёрстка» պարբերականը՝ վկայակոչելով խորհրդարանում երկու աղբյուրի տվյալները։Մոտ ժամանակներս օրինագիծը կներկայացվի Պետդումա, ասել է Կլիշասը RTVI-ի հետ զրույցում։ Նա նախաձեռնության մշակողներից մեկն է:Դեկտեմբերի սկզբին Կլիշասը «Վեդոմոստի»-ին հայտնել էր, որ Ռուսաստանը կարող է դժվարացնել այն քաղաքացիների կյանքը, որոնք լքել են երկիրը մասնակի զորահավաքի մեկնարկից հետո, օրինակ՝ արտերկիր դրամական փոխանցումների հարցում։ Նա նաեւ նշել էր, որ ռուսաստանցիներից շատերը «փախել են, բայց շարունակում են հեռավար աշխատել ռուսաստանյան ընկերություններում»։«Կարո՞ղ ենք արդյոք մենք փոխել օրենքն այս առումով եւ սահմանափակել սխեմաները, որոնք թույլ են տալիս մարդկանց աշխատել այնտեղ [արտերկրում] եւ գումար ստանալ այստեղից, եւ մենք չենք կարող հասկանալ՝ արդյոք նրանք վճարո՞ւմ են բոլոր հարկերը: Կարող ենք»,- ասել էր նա։Միաժամանակ, ինչպես հաղորդում է RBC-ն, ՌԴ Թվային զարգացման նախարարությունը չի աջակցում արտասահմանում գործող ՏՏ ընկերությունների աշխատակիցների համար հեռավար աշխատանքի վրա օրենսդրական արգելքի ներդրմանը:«Համընդհանուր արգելքի ներդրումը կարող է հանգեցնել թվային հարթակների եւ լուծումների զարգացման դանդաղեցման, ինչն, ի վերջո, կարող է բացասաբար ազդել դրանց մրցունակության վրա»,- հայտարարել են նախարարությունում:Այնտեղ նաեւ կարծիք են հայտնել, որ իրենց աշխատակիցների աշխատանքի ձեւաչափի վերաբերյալ որոշումները պետք է կայացնեն ՏՏ ընկերությունները։ Դրա հետ մեկտեղ, նախարարությունն «անհնար է» համարում պետական տեղեկատվական համակարգերի ստեղծման եւ զարգացման նախագծերում հեռավար աշխատանքը, ինչպես նաեւ առաջարկում է տվյալ պահանջը ներառել պետական պայմանագրերում։ Tweet Դիտում՝ 5591