Ամերիաբանկը` Silicon Mountains 2022-ի գործընկեր

14.12.2022 | 20:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Silicon Mountains 2022
Երեւանում կայացել է Silicon Mountains 2022 միջազգային տեխնոլոգիական 4-րդ գագաթնաժողովը, որը համախմբել էր ֆինանսական ու տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին եւ այս անգամ նվիրված էր տնտեսության տարբեր ճյուղերում խելացի լուծումների կիրառմանը:

Միջոցառման կազմակերպիչ Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը ողջույնի իր խոսքում վստահեցրել է, որ քննարկումների ընթացքում չեն խոսելու տեխնիկական լեզվով, այլ գնահատելու են ներկան եւ խոսելու են ապագայի մասին. «Մեր պանելային քննարկումներին մասնակցություն ունեցող բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկելու ենք, թե բիզնեսին ինչ առավելություններ է տալիս խելացի լուծումների կիրառումը, եւ որոնք են զարգացման հեռանկարները»:

Միջոցառման ընթացքում կայացել է 4 պանելային քննարկում` նվիրված խելացի կառավարմանը, խելացի տնտեսությանը, խելացի բանկային համակարգին ու խելացի ենթակառուցվածքներին։

Միջոցառման գործընկեր Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը «Խելացի բանկային համակարգ» խորագրով քննարկմանն անդրադարձել է նաեւ Ամերիաբանկի թվային փոխակերպման ուղուն, որը սկսվել է դեռ 2018 թվականին.

«Սա երկար ճանապարհ է, որն ունի սկիզբ, բայց չունի վերջ: Այն ունի մշտական ընթացք, որի պարագայում, տարբեր իրավիճակային փոփոխություններից ելնելով, կազմակերպությունները նույնպես փոփոխվում են»,- նշել է նա` հավելելով, որ նաեւ այդ փոփոխությունների շնորհիվ է, որ այս տարի Ամերիաբանկը միանգամից երեք հեղինակավոր պարբերականների` Global Finance-ի, Euromoney -ի եւ Financial Times-ի The Banker -ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն բանկը Հայաստանում:

Պանելային քննարկումների մասնակիցները կիսվել են իրենց փորձով ու տեսլականով, ինչպես նաեւ ներկայացրել համաշխարհային միտումները թվայնացման ոլորտում, Հայաստանի տեղն ու դերը այդ զարգացումներում եւ այլն:

Կարեւորելով նման հանդիպումների դերը` ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշել է, որ քննարկումների արդյունքում ձեւավորված տեսակետը փաթեթային առաջարկի տեսքով ներկայացվելու է ՀՀ Կառավարությանը, մասնավոր հատվածին եւ բոլոր շահագրգիռ կողմերին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Դիտում՝ 32967
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW