Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ԱԱԳ-ի համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են

14.12.2022 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #ԵԱՏՄ #ազատ առեւտրի գոտի
Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) քարտուղարության միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, փաստաթուղթը կներկայացվի ԵԱՏՄ երկրների եւ Իրանի խորհրդարաններ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Իհարկե, այս համաձայնագիրը պետք է ներկայացվի վեց երկրի խորհրդարան՝ ԵԱՏՄ-ին մասնակից հինգ երկրի եւ Իրանի»,- ասել է նա։

Այս տարվա մարտին Ջալալին նշել էր, որ ԵԱՏՄ եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն հաջորդ տարի։ Նա հայտնել էր, որ ապրանքների ցանկի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են, եւ բանակցությունների եւս մի քանի փուլ է անհրաժեշտ։

Այն ժամանակ Ջալալին հիշեցրել էր, որ 2021 թվականի նոյեմբերի 2-3-ը Երեւանում տեղի էին ունեցել բանակցություններ Իրանի եւ ԵԱՏՄ հինգ անդամ երկրների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բանակցային թիմերի միջեւ։
Դիտում՝ 6325

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW