ՄՖԿ-ն “Ինեկոբանկին” հատկացրել է $ 5 մլն
19.11.2008 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկի խմբի կազմի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ “Ինեկոբանկին” հատկացրել է $ 5 մլն##:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են ՄՖԿ-ում, ֆինանսական փաթեթը ներառում է $ 3 մլն-ի հիմնական վարկը, որը հատկացվելու է փոքր եւ միջին ձեռնարկություններին, ինչպես նաեւ $ 2 մլն-ի արտաքին առեւտրի երաշխավորություններ` ներմուծման-արտահանման գործընթացների կատարելագործման նպատակով: Այդ երաշխավորության շնորհիվ բանկը կարող է միանալ ՄՖԿ-ի Համաշխարհային առեւտրի ֆինանսավորման ծրագրին (GTFP) եւ մուտք ունենալ դեպի առեւտրի ֆինանսավորման գործընթացներին աջակցող բանկերի համընդհանուր ցանց:
Միջոցների մի մասն ուղղվելու է “Ինեկոբանկի” հիփոթեքային վարկավորման ծրագրերի խթանմանը եւ այդ ոլորտի միջազգային չափանիշների ներմուծմանը:
Սա ՄՖԿ-ի կողմից “Ինեկոբանկին” տրամադրված երկրորդ վարկն է: 2006թ.-ին ՄՖԿ-ն բանկին տրամադրել էր $ 3 մլն-ի վարկ` փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման եւ հիփոթեքային ֆինանսավորումն ընդլայնելու համար:
ՄՖԿ-ն տնօրինում է “Ինեկոբանկի” բաժնետոմսերի 10 %-ը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: