Ավանդների շուկայի 19.5%-ը պատկանում է “Յունիբանկին”

19.11.2008 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկի” ակտիվների աճն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթաքում կազմել է 49%##, ինչը գերազանցում է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվների աճը 27 տոկոսային կետով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, Հայաստանի բանկային հատվածի ընդհանուր ակտիվներում “Յունիբանկի” մասնաբաժինը կազմել է ավելի քան 7% ($ 227 մլն): “Յունիբանկի” վարկային պորտֆելը 2008 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել է $ 163 մլն (աճը` 56%):

“Յունիբանկը” շարունակում է պահպանել առաջատար դիրքերը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների շուկայում: Սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների ծավալը կազմել է $ 114.3 մլն` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 44%-ով: Բանկին է պատկանում Հայաստանի բանկային համակարգի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ընդհանուր ծավալի 19.5%-ը:

“Յունիբանկին” է պատկանում դրամական փոխանցումների շուկայի ավելի քան 50%-ը. ՀՀ-ում UNIStream համակարգի շրջանառությունը 2008 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան $ 582 մլն` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 35.2%-ով:

Դիտում՝ 5867
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW