Microsoft-ը կդառնա Լոնդոնի ֆոնդային բորսայի բաժնետեր

12.12.2022 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Microsoft #LSEG #բաժնետեր
Microsoft կորպորացիան 10-ամյա ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռք կբերի Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange Group - LSEG) բաժնետոմսերի 4%-ը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

Նշվում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան ընկերությանը զարգացնել տվյալների, վերլուծության եւ ամպային ենթակառուցվածքների մասով ուղղությունները։

«Microsoft-ը ձեռք կբերի LSEG-ի մոտավորապես 4%-ը՝ Blackstone/Thomson Reuters կոնսորցիումի բաժնետոմսերի գնման միջոցով»,- ասված է Microsoft-ի հաղորդագրության մեջ:

LSEG-ի գլխավոր տնօրեն Դեւիդ Շվիմերն ասել է, որ այս ռազմավարական համագործակցությունը կարեւոր իրադարձություն կլինի Լոնդոնի ֆոնդային բորսայի՝ ֆինանսական շուկաների համաշխարհային առաջատար ենթակառուցվածքը դառնալու ճանապարհին:

«Մենք ուրախ ենք ողջունել Microsoft-ին որպես բաժնետեր: Հավատում ենք, որ Microsoft-ի հետ համագործակցությունը կփոխի մեր հաճախորդների՝ ամբողջ աշխարհում արժեթղթերի որոնման, վերլուծության եւ առեւտրի ձեւը»,- ասել է նա:

Գործընկերության շրջանակում կողմերը կօգտագործեն հաջորդ սերնդի տվյալներ եւ վերլուծություններ, կստեղծեն տվյալների նոր ենթակառուցվածքներ Լոնդոնի ֆոնդային բորսայի համար, ինչպես նաեւ վերլուծական եւ մոդելավորման լուծումներ՝ օգտագործելով Microsoft Azure-ը, արհեստական բանականությունը եւ Microsoft Teams-ը:
Դիտում՝ 4054
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW