Հնդկաստանում գործարկվել է աշխարհում առաջին «ոսկե բանկոմատը»

06.12.2022 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հնդկաստան #ոսկի #բանկոմատ
Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում գործարկվել է բանկոմատ, որը թույլ է տալիս հաճախորդներին վարկային կամ դեբետային պլաստիկ քարտերով ոսկե մետաղադրամներ գնել:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Economic Times թերթը, սա առաջին նման սարքն է, որն աշխատում է իրական ժամանակում՝ ոչ միայն Հնդկաստանում, այլեւ աշխարհում։

Բանկոմատն արտադրել է հնդկական Goldsikka մասնավոր ընկերությունը, որը մշակել է այս սարքի միջոցով ոսկի վաճառելու նորարարական տեխնոլոգիան։ Բանկոմատը պարունակում է 5 կգ ոսկի, այն թույլ է տալիս գնել ոսկե մետաղադրամներն ութ տարբերակով՝ 0,5-ից մինչեւ 100 գրամ:

Բանկոմատի կարեւոր առանձնահատկությունն այն է, որ դրա էկրանին ոսկու գինը թարմացվում է իրական ժամանակում՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում այս թանկարժեք մետաղի գնանշումների փոփոխությանը զուգահեռ:

Բանկոմատն ունի պաշտպանության հուսալի համակարգ։ Ապահովված է ներկառուցված տեսախցիկով, ձայնային ահազանգով եւ ունի ոստիկանության հետ կապի գիծ։

Ըստ Goldsikka-ի ներկայացուցիչների՝ սարքը բոլորին ընձեռում է ոսկու մեջ ներդրումներ կատարելու հարմար հնարավորություն՝ խուսափելով ֆինանսական կորուստներից՝ առանց բանկ կամ ոսկերչական խանութներ այցելելու։

Գործարկման առաջին օրը նորարարական բանկոմատը սպասարկել է 20 հաճախորդի։ Goldsikka-ն նախատեսում է Հնդկաստանում տեղադրել 3000 բանկոմատ եւ իր արտադրանքով դուրս գալ համաշխարհային շուկա:
Դիտում՝ 6434
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW