ՎՏԲ-ն հայտնել է արտերկրից իրականացվող «աննախադեպ կիբեռհարձակման» մասին

06.12.2022 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ #կիբեռհարձակում
ՎՏԲ-ի տեխնիկական ենթակառուցվածքը ներկայումս ենթարկվում է «աննախադեպ կիբեռհարձակման», որն իրականացվում է արտերկրից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռուսաստանյան բանկի մամուլի ծառայությունը։

«Այն դարձել է ամենախոշորը ոչ միայն այս տարի, այլ բանկի գործունեության ողջ ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ, ՎՏԲ-ն ընդգծել է, որ բանկի համակարգերն աշխատում են նորմալ ռեմիմում, իսկ հաճախորդների տվյալները պաշտպանված են արտաքին միջամտությունից, քանի որ դրանք գտնվում են վարկային հաստատության տեխնոլոգիական ենթակառուցվածքի ներքին պարագծում։

«DDoS հարձակման վերլուծությունը ցույց է տալիս, որ այն պլանավորված է եւ մասշտաբային բնույթ է կրում։ Դրա նպատակն է անհանգստություն պատճառել բանկի հաճախորդներին՝ խոչընդոտելով բանկային ծառայությունների աշխատանքը»,- ընդգծել են ՎՏԲ-ի մամուլի ծառայությունում՝ հավելելով, որ մասնագետներն անում են հնարավորը, որպեսզի հաճախորդները անհարմարություն չզգան ծառայություններից օգտվելիս։

«Հարձակման ժամանակ բանկի ծառայություններին ուղղված հարցումների մեծ մասը գեներացված է համացանցի արտասահմանյան հատվածներից, սակայն հատկապես մտահոգիչ է ռուսաստանյան IP հասցեներից վնասակար տրաֆիկի առկայությունը: Չենք բացառում, որ ռուսաստանյան այս հասցեներից մի մասը կարող է լինել հարձակման մասնակիցների թվում կիբեռխարդախության արդյունքում։ Բոլոր հայտնաբերված ռուսաստանյան IP հասցեները կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ ստուգում իրականացնելու համար, քանի որ DDoS հարձակման կազմակերպման եւ դրանում մասնակցության գործողությունները քրեորեն պատժելի արարք է»,- եզրափակել է բանկի մամուլի ծառայությունը։
Դիտում՝ 5141
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW