Telcell համակարգում գրանցվեց միլիոնանոց վճարումը Vivacell-MTS-ի օգտին

18.11.2008 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի սկզբից Telcell համակարգի վճարային տերմինալներից օգտվողները կատարել են ավելի քան## 1 000 000 վճարումներ Vivacell-MTS բջջային օպերատորի օգտին:

“Մեկ միլիոնանոց վճարումը Vivacell-MTS-ի բաժանորդի կողմից այն է, ինչին մենք բոլորս սպասում էինք. չէ՞ որ վճարումներ ընդունելու վերաբերյալ “Ղ-Տելեկոմ” ՓԲԸ հետ կնքած համաձայնագիրը մեր կողմից ստորագրված առաջին առեւտրային պայմանագիրն էր: Այսպիսով, Telcell-ը դարձավ առաջին ընկերությունը Հայաստանում, որը բնակչությանը հնարավորություն ընձեռեց վճարումներ կատարել ինքնասպասարկման տերմինալների միջոոցվ, իսկ Vivacell-MTS-ը` իր բաժանորդներին վճարումները վճարային տերմինալների միջոցով կատարելու հնարավորություն ընձեռող կապի առաջին օպերատորը”,-ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասաց “Թել-Սել” ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6028
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW