Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը` ԱՌՖԻ-ն
05.12.2022 | 15:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱՌՖԻ


Այն հնարավորություն կտա ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր տեխնոլոգիական ստարտափ նախագծերում և դառնալ դրանց մի մասը։
ԱՌՖԻ-ից հայտնել են, որ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 29-ի նիստի որոշմամբ գրանցվել և լիցենզավորվել է հարթակի օպերատոր ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը (լիցենզիայի համար՝ ՆԸ0023), իսկ այսօրվանից մեկնարկել է ընկերությունների հետ համագործակցության և հայտերի ընդունման գործընթացը:
«ԱՌՖԻ հարթակի հիմնական նպատակներն են Հայաստանում ընկերությունների համար աճի ֆինանսավորման նոր հնարավորությունների ստեղծումը, երկրում այլընտրանքային ներդրումային գործիքակազմի ընդլայնումը, Հայաստանում բիզնես միջավայրի զարգացումն, ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հարթակում ներդրումներ հնարավոր կլինի իրականացնել 2023 թվականի սկզբին։ Այժմ աշխատանքներ են տարվում նաեւ մի շարք աշխարհահռչակ հայերի հետ՝ ԱՌՖԻ-ի հաջողությանը տարբեր ձևաչափերով ներգրավելու ուղղությամբ։
Հարթակում ներկայացվելու են բազմաթիվ բիզնես նախագծեր, նրանց ստեղծման պատմությունները, զարգացումն ու ֆինանսական կանխատեսումները: Ընկերությունները հարթակի միջոցով հնարավորություն են ստանալու տեղաբաշխել բաժնետոմսեր և պարտատոմսեր:
«Մենք երկար էինք սպասել այս օրվան։ Ժամանակը ցույց կտա, բայց ես կարծում եմ այս օրը կհիշվի որպես Հայաստանի տնտեսական զարգացման և գործարար միջավայրի բարելավման օր։ Մենք վստահ ենք, որ ԱՌՖԻ-ն կլինի արդյունավետ գործիք՝ ամրապնդելու Սփյուռքի վստահությունը Հայաստանում թափանցիկ բիզնես գործունեություն ծավալելու հարցում»,- ասել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության խորհրդի նախագահ Սերգեյ Գրիգորյանը։
ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանն էլ նշել է, որ հարթակը համալրելու է Հայաստանի ֆինանսական էկոհամակարգը․ «Վստահ եմ, որ դա իր մեծ ազդեցությունն է ունենալու Հայաստանի կապիտալ շուկայի զարգացման գործում»։
18 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ աշխարհի ցանկացած կետից կկարողանա հարթակի միջոցով ներդրումներ կատարել այն նախագծերում, որոնց հաջողությանը հավատում է:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: