Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2022թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից: Ինչպես հայտնել են բանկից, «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 1-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է լավագույն ֆինանսական արդյունքներ ցուցաբերած եւ նորարարական բանկային լուծումներ առաջարկող ֆինանսական հաստատություններին ավելի քան 100 երկրում: Նշվում է, որ որոշում կայացնելիս The Banker-ի հաղթողներին գնահատող միջազգային հանձնաժողովը հաշվի է առել Ամերիաբանկի դինամիկ աճը, հիմնական ֆինանսական ցուցանիշներով վերջին տարիներին բանկի առաջատար դիրքերը շուկայում, շահութաբերության աճը, բանկին մրցակցային առավելություն ապահովող ռազմավարական նախաձեռնությունները, սպասարկման որակը: Փորձագետները կարեւորել են նաեւ բանկի հաջողությունները թվային փոխակերպման ճանապարհին, «կանաչ» պորտֆելը եւ Հայաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը:«Մենք հպարտ ենք, որ ստացել ենք «Տարվա բանկ» հեղինակավոր մրցանակը՝ համալրելով 2022 թ. մեր ձեռքբերումների եւ մրցանակների տպավորիչ ցանկը: Մեր կորպորատիվ կառավարման ամուր համակարգը, փոփոխություններին արձագանքելու մշակույթը եւ թվային փոխակերպումն առանցքային նշանակություն են ունեցել շուկայի անհանգիստ իրավիճակը հաջողությամբ հաղթահարելու եւ թվային սերնդի հաճախորդների աճող կարիքները բավարարելու համար: Մենք կշարունակենք ներդրումներ կատարել թվային փոխակերպման եւ մարդկային կապիտալի մեջ՝ մեր գործառնական արդյունավետությունը բարձրացնելու եւ նորարարական լուծումներով հանդես գալու նպատակով, որպեսզի դառնանք ֆինանսական եւ տեխնոլոգիական վստահելի միջավայր` առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ»,- ասել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:Ամերիաբանկն արժանանում է «Տարվա բանկ» մրցանակին արդեն ութերորդ անգամ: 2022 թ. բանկի մրցանակների եւ ձեռքբերումների մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ: Tweet Դիտում՝ 31196